Ով է եկել Իրանում իշխանության․ ինչպիսին են պահպանողականների հարաբերությունները Հայաստանի հետ

258

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօր մեր մոտ լռության օր է, իսկ Իրանում, թեպետ դեռևս ոչ պաշտոնական, բայց մեծ հավանականությամբ բավականին վստահ հաղթանակ է տարել պահպանողական, բավականին արմատական հայացքներով աչքի ընկնող, ոչ այդքան լավ հռետոր, բայց հմուտ կառավարիչ, այաթոլլահ սեյյեդ Էբրահիմ Ռայիսին։

Մի երկու շատ հպանցիկ, ոտքի վրա դատողություններ՝ մանրամասը թողնելով առաջիկայում։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Իրանում գործադիր և օրենսդիր իշխանությունները հետայսու լինելու են պահպանողական, բայց դա չի նշանակում, որ նրանք հակասություններ չեն ունենալու։

Նորընտիր նախագահն արտաքին քաղաքական հարցերում այդքան էլ հմուտ չէ, սա կարող է նշանակել, որ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ անցնելու է Հոգևոր առաջնորդի գրասենյակի և ԻՀՊԿ տնօրինության տակ։

Ամենայն հավանականությամբ, Է. Ռայիսիի առաջնային խնդիրը լինելու է երկրի սոցիալ տնտեսական վիճակի բարելավումը։

Ավանդականորեն պահպանողականների հարաբերությունները Հայաստանի հետ ավելի ջերմ են եղել, Բաքվի հետ՝ սառը»։