Օմարի լեռնանցքում վթարից ադրբեջանցի 2 զինծառայող է մահացել

29

Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ռազմական մեքենան Օմարի լեռնանցքում վթարի է ենթարկվել, մահացել է երկու զինծառայող: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վթարի հետեւանքով մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը եւ Ալիխան Գարագեզովը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: