Օկուպացված Շուշիում անցկացվում է թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին նվիրված համաժողով

60

Արցախի օկուպացված Շուշի քաղաքում տեղի է ունենում «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողովը՝ նվիրված Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին։

Համաժողովին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պետությունների և կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Իսմայիլ Բյույուքաթամանը։