Նրանք մեզ հետ են այս ծանր պահին, ինչպես մենք էինք մեր եղբայրների հետ ղարաբաղյան պատերազմի ժամանակ․ Էրդողանը՝ ադրբեջանցիներին

194

Մինչ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա փրկարարներ և օգնություն է ուղարկում, Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մարաշում ադրբեջանցի փրկարարներին հանդիպելիս  շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին աջակցության համար՝ շեշտելով․ «Նրանք մեզ հետ են այս ծանր պահին, ինչպես մենք էինք մեր եղբայրների հետ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,– ասել է Էրդողանը Բաքվի ԱԻՆ որոնողափրկարարական խմբի հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։