Նախիջևանի զորքերն առաջնորդող գնդապետը ոչնչացվել է Հադրութում

8

Նախիջևանի զորքերն առաջնորդող գնդապետը ոչնչացվել է Հադրութում։

Վերջինիս սպանվելու մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երկու օր առաջ ադրբեջանցիները տեղեկատվություն էին տարածել Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան իրենց հատուկ նշանակության ջոկատների տեղափոխման վերաբերյալ: Այս ջոկատը գլխավորում էր գնդապետ Թեհրան Մենսիմովը, որը օգոստոսին թուրք-աքսերական զորավարժությունների ժամանակ ղեկավարում էր Նախիջևանի զորքերը:

Մի կողմ թողնենք փաստը, որ ադրբեջանցիների լավ պատրաստված ստորաբաժանումներն այնքան քիչ են, որ ստիպված են մերկացնել իրենց արևմտյան ճակատը և հատուկ գործողությունների ուժերին տեղափոխել արցախյան ճակատ: Իրական նորությունն այն է, որ տեղափոխվելուց ընդամենը երկու օր անց գնդապետ Մենսիմովը չեզոքացվել է Հադրութի ճակատում: Վերջին լուսանկարը ադրբեջանական տելեգրամի էջում է, որտեղ նրան հայտարարում են «շեհիդ»: «Շեհիդլար» խորագրով տելեգրամի էջը ռուսերենով մեջբերում է բռնապետ Իլհամ Ալիևին. «Չկա պատերազմ առանց զոհերի»: Կարծում եմ ՝ դա նորմալ է, քանի դեռ նրա կոռումպացված այլասերված ընտանիքից ոչ ոք վտանգված չէ»: