Մոսկվան մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցման օգտին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս երկու պետություններին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Բարիդրացիության ոգով է, որ պետք է հաղթահարել տարաձայնությունները»,-ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար: Մոսկվան ելնում է այն ենթադրությունից, որ նման աշխատանքը պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի շահերը:














