Լուկաշենկոն Ալիևին հայտնել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող արձան կկանգնեցվի Մինսկում

49

Նոյեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է մեկ տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ «հակամարտության ավարտը»։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական փոխգործակցության վերականգնումը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը, ապահովի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների բարեկեցությունն ու անվտանգությունը։

Լուկաշենկոն ցավակցել բոլոր զոհերի ընտանիքներին և ընկերներին:

Բացի այդ, Բելառուսի ղեկավարը Ալիևին տեղեկացրել է, որ Մինսկում կկանգնեցվի ծնունդով Գանձակ (Գյանջա) քաղաքի ականավոր իրանցի բանաստեղծ և մտածող Նիզամի Գյանջևիի հուշարձանը՝ ի նշան բելառուս և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության։