Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը այցելել է բռնազավթված Շուշի

196

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ Բրիտանիա-Ադրբեջան բարեկամական խմբի ղեկավար Բոբ Բլեքմենի գլխավորությամբ, այցելել է Արցախի բռնազավթված Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Շուշիում Ալիևի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Բրիտանական պատվիրակության անդամները Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի ու Միլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի ուղեկցությամբ այցելել են հայկական քաղաքի տարբեր վայրեր և լուսանկարվել։