Մենք մտահոգություններ ունենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․ Իրանի ԱԳ նախարար

54

Իրանի համար բացարձակ անընդունելի են տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխություն, պատմական սահմանների փոփոխություն։ Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք ունենք ընդհանուր նպատակներ, կարծիքներ եւ մտահոգություններ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք նույնպես քննարկել ենք»,-ասել է նա։