Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ «հարաբերությունների կարգավորման» հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Առաջին հանդիպումը, ինչպես հայտնի է, եղել է Մոսկվայում, երկրորդը նախատեսվում է կազմակերպել փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ ունենալ Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիրը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,-հայտարարել Է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք միամիտ չենք։ Դրանով հանդերձ, սակայն, գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը», – ասել է Չավուշօղլուն։














