Մենք կոնկրետ քայլեր ակնկալում Հայաստանից և այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու

90

Թուրքիան «խաղաղություն» է ցանկանում Հարավային Կովկասում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է vesti.az-ը։

Նա իր խոսքում ընդգծել է, որ 44-օրյա պատերազմում «հաղթանակից» հետո Ադրբեջանի առաջարկներն ու Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ են։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, քանի որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։