Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակում է առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը: Ալիևյան ռեժիմի քարոզչությանը միացել է Միլի Մեջլիսի պատգամավոր Էլշադ Միրբաշիրօղլուն, ով հայտարարել է, որ իրենք «իրավունք
ունեն ոչնչացնելու Արցախի հայերին, որովհետև հայերը կոնֆլիկտ ստեղծող են»: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայերը կոնֆլիկտաստեղծ են իրենց էությամբ, նրանք չեն կարող ապրել Ադրբեջանի կառավարման ներքո: Հայերը սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը, և այս պարագայում Ադրբեջանն իրավունք ունի ոչնչացնել այդ սպառնալիքը: