Մատաղիսում ականի վրա ադրբեջանցի է պայթել

41

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել:

Մահացածը Մահմուդ Բախտիյար օղլուն է` ծնված 1988 թվականին:  Նշվում է, որ նախնական տվյալներով` նա գնացել էր այդ տարածք մետաղյա ջարդոններ հավաքելու, որտեղ էլ պայթել է ականի վրա: Նրա մարմինը դեռ գտնվում է ականապատված տարածքում: