ՄԱԿ-ն Ադրբեջանին 1 մլն դոլար կտրամադրի ականազերծման համար

27
Ադրբեջանը և ՄԱԿ-ն ստորագրել են համաձայնագիր, որով ՄԱԿ-ն իր համապատասխան կառուցվածքային ֆոնդերից 1 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար։
Մասնավորապես, գումարը կտրամադրվի ականազերծմամբ զբաղվով ANAMA-ին, որը հակամարտությունից տուժած գոտիներում կիրականացնի համապատասխան աշխատանքներ։
Հիշեցնենք, որ 2020թ․ սկզբին, երբ ԱՄՆ համապատասխան կառույցներն արդեն տեղյակ էին աշնանն սկսվելիք պատերազմի մասին, դադարեցրին HALO-Trust-ի ֆինանսավորումը, որով Արցախում իրականացվում էին ականազերծման աշխատանքներ։