Մակրոնը զանգահարել է Ալիևին

208
Մակրոն Էմանուել

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 27-ին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են Ելիսեյան պալատից:

Ֆրանսիայի նախագահը երկրի ղեկավարին տեղեկացրել է սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել տեղեկության համար։

Երկրի ղեկավարը ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է իր կոչը՝ վերադառնալ հրադադարի պահպանմանը և ուժերը պահպանել իրենց սկզբնական դիրքերում։ Նա հիշեցրել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։