Մակրոնը Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

34
Մակրոն Էմանուել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության իրավիճակի շուրջ հեռախոսազրույց են ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ալիևի մամուլի ծառայության հայտարարությանը։

«Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պետությունների ղեկավարները քննարկում են ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ»,- հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը: