Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել. Զախարովա

10

Մոսկվան հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղում կլուծվի օտարերկրյա վարձկանների ներկայության հարցը: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված գրոհայինները չեն անհետացել», – ասել է  դիվանագետը:

Զախարովան պարզաբանել է, որ ռուսական կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետներ:

«Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների հատուկ աշխատանք, ապա արդյունքների մասին զեկույց, և ոչ թե հակառակը», – ավելացրել է նա: