Թալիշները բոյկոտում են բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը

21
Թալիշ
Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը: Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաև ներսից:
Այս մասին գրված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։