Լավրովը ժամանել է Բաքու․ հայտնի է օրակարգը

408
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում Լավրովին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո ռուս դիվանագետը բանակցություններ է անցկացնելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հաղորդվում է, որ Ալիևի հետ հանդիպման ընթաքում Լավրովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների շուրջ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաև Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը։