Լավրովը Զարիֆի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

5
Լավրով-Զարիֆ

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մ.Դ. Զարիֆի հետ:

Լուրջ մտահոգություն է հայտնվել ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայում եւ Լիբիայում անօրինական զինված կազմավորումների ռադիկալ զինյալների ներգրավման վտանգը: Արձանագրվեց դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է լինի առանց նախապայմանների կրակի դադարեցումը։

Ս. Վ. Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում՝ տարածաշրջանում շուտափույթ խաղաղության հաստատման համար: Նախարարները կրկին շեշտեցին այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները։

Պայմանավորվություն է հաստատվել հետագա շփումների պահպանման մասին։