Լավրովը կմեկնի Ադրբեջան․ հայտնի է օրակարգը

226
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Իլհամ Ալիևի հետ:

«Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան:

Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին: