ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իրենց աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընթանում են Լավրովի՝ Ադրբեջան այցի նախապատրաստական աշխատանքները։
Նշվում է, որ ՌԴ արտգործնախարարի այցը Բաքու կկայանա փետրվարի վերջին, ստույգ ժամկետը դեռ որոշված չէ։