Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարկը կքննարկեն Արցախի հարցը

50
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը կքննարկեն Արցախյան հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ Հելգա Շմիդտը Մոսկվա է ժամանելու՝ Միջազգային անվտանգության Մոսկովյան խորհրդաժողովին մասնակցելու համար։

Նրան հրավիրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպումը Լավրովի եւ Շմիդտի միջեւ տեղի կունենա հունիսի 21-ին։

Անդրադարձ կկատարվի Մերձդնեստրյան, Արցախյան հակամարտություններին եւ Հարավային Կովկասի կայունության հարցում Ժնեւյան քննարկումներին։