Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների պայմանները

45

Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ջանքերը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարները անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարմանը, կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմաններին։