Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքկան հարաբերությունների հարցը

26

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Երևանի և Բաքվի միջև «խաղաղության համապարփակ համաձայնագրի» ստորագրումը կարևոր է տարածաշրջանում կայունության համար։

«Մենք քննարկել ենք Կովկասում «3+3» ձևաչափը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Չավուշօղլուն։