Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

110
Լավրով-Չավուշօղլու

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն խոսել են երկկողմանի առանցքային հարցերի շուրջ գործողությունների համակարգման վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը՝ ներառյալ Կովկասում իրավիճակի հետագա կայունացումը։