Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ մոտենում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եռակողմ հայտարարության առաջին տարելիցը։














