Լավրովն ու Բայրամովը քննարկել են Բերձորի միջանցքի հարցը

86

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի՝ Բաքվի կողմից փակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Նշվում է, որ կողմերը քննարկել են  միջանցքում տիրող իրավիճակը՝ ընդգծելով եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը հայտնում է, որ Արարատ Միրզոյանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին նախատեսված 3 երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել։

Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ Բաքուն փակել է միջանցքը և 120,000 արցախցի մնացել է շրջափակման մեջ։