Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում կընդունի Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին։ Հանդիպման հիմնական թեմաներից մեկը լինելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Մոսկվան ողջունում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կողմերի խնդրանքով։














