Ռուսաստանը ևս կարող է ներկել աշխարհի քարտեզը տարբեր գույներով՝ հաշվի առնելով իր «ցեղակիցներ» բնակության տարածքները․ դա կզբաղեցնի աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով թյուրքական քարտեզին, որը վերջերս Էրդողանը նվեր է ստացել։
«Մենք նույնպես կարող եք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով․․․ ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ «ցեղակիցների» հետ կապը պահպանվում է»,-ասել է նա։
Լավրովի խոսքով, եթե ներկեն քարտեզը, ապա այն կզբաղեցնի ամբողջ հետխորհրդային տարածքը․ «Բացի այդ նախկին Խորհրդային երկրները ներկայացնող մեր համերկրացիներն ապրում են նաև Եվրոպայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում»,- հավելել է Լավրովը։
«Թյուրքական աշխարհում», ըստ Բահչելիի, մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արեւելյան Սիբիրը, ինչպես նաեւ Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի եւ Իրանի տարածքների մի մասը:














