Լավրովն այսօր կմեկնի Բաքու` քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

65
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Լավրովն Ադրբեջանի մայրաքաղաքում կմնա մինչև երեքշաբթի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում նախատեսվում են մի շարք հանդիպումներ՝ դիտարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակը։

Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական կողմերին։

Հիշեցնենք, որ մայիսի 5-6-ին Սերգեյ Լավրովը ժամանել էր Երևան, որտեղ հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։