Ադրբեջանցի կուսակցականը հայտարարել է, որ Ղարաբաղի բնակչությանը պետք է բնաջնջել

17

Ադրբեջանի Հանրապետական այլընտրանք կուսակցության ներկայացուցիչ, քաղաքական ակտիվիստ Մետե Տյուրկսոյը թվիթերյան իր էջում գրել է, որ պետք է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջել․

«Ահաբեկիչներին լավագույն հարվածը նրանց համարժեք պատասխանելն է: Լեռնային Ղարաբաղի ոչ մի քաղաքացի չպետք է կենդանի մնա»,- գրել է ադրբեջանցի ճիվաղը։

Ինչպես երևում է, այդ երկրում ցեղասպանի արյունը եռում է բոլորի ներսում՝ մեծից փոքր, կուսակցականից մինչև շարքային քաղաքացի։