Կուբաթլուի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

51

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Զինվորական դատախազությանը, հայտնում են, որ մարտի 29-ին Ֆիզուլիի շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող, շարքային Ալի Իսմայիլովն ինքնասպանություն է գործել՝ հրազենից ինքն իրեն կրակելով։

Ստացված տեղեկության հիման վրա դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու մարմինը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։ Նշենք, որ մի քանի օր է՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է Իսմայիլովի մահը, որը, ըստ տարածված տեղեկության, Կուբաթլուի շրջանում է ծառայել, դեպքն այնտեղ է տեղի ունեցել։