Կրեմլում չեն մեկնաբանել Ղարաբաղում նոր միջանցքի մասին Ալիևի հայտարարությունը

14
Դմիտրի Պեսկով

Կրեմլում չեն մեկնաբանել Ղարաբաղում նոր միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։ Ընդհանուր առմամբ տրանսպորտային հարցերը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է միջանցք ստեղծել, որը Նախիջևանը կմիացնի Ադրբեջանի արևմտյան հատվածին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դրական են վերաբերվել գաղափարին»:

«Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Այսօր, մեկ այլ հայտարարությամբ էլ, Ադրբեջանի նախագահն առաջարկել էր ստեղծել նոր միջանցք, որը կմիացնի Հայաստանն ու Ղարաբաղը: