Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին

57

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի սահմանին, ինչի մասին հայտնում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը:

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտ երկու իրանցի սահմանախախտ է նկատել: Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետեւանքով սահմանը խախտողներից մեկը ոտքից վիրավորվել է:

Խուզարկությամբ հայտնաբերել են 6 կգ 400 գր. մարիխուանա, մետամֆետամին, 1000 կապապրիլ և դանակ։