Կովսականում ադրբեջանցի սահմանապահ է պայթել

127
Արցախի բռնազավթված տարածքներում հակահետևակային ականից ադրբեջանցի սահմանապահ է պայթել: Այս մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը:
Միջադեպը տեղի է ունեցել Կովսականում (Զանգելան)։ Ադրբեջանցուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, այնուհետև տեղափոխել են հիվանդանոց:
«Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի արտակարգ իրավիճակների ծառայության զինծառայող Էլգուն Նազարխանլին ուղղաթիռով տարհանվել է ռազմական հոսպիտալ», – ասվում է հաղորդագրության մեջ: