Քաշաթաղում Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողը սպանել է իր երեք ծառայակիցներին

679

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր Քաշաթաղի շրջանում կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ` Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:

Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել ու թաքնված է: