Քարվաճառում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա

140
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված Քարվաճառում (Քելբաջար) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ ԶԼՄ–ի` ականի վրա պայթած զինծառայողը Այխան Ջամալզադեն է։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։ Չի նշվում` զինծառայողը մահացել է, թե վնասվածքներ ստացել։