Կարսում ավարտվում են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

73

Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում այսօր ավարտվում են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «Ձմեռ-2021» զորավարժությունները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է՝ զորավարժություններին հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ՊՆ նախարարի տեղակալ, առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը, Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը, ԳՇ շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի բանակի գեներալ Ումիթ Դունդարը, թուրքական բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Քուչըքաքյուզը և ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:

Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Ըստ Թուրքիայի ՊՆ կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։