Վրաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի համար

92
Նավթամուղ

Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ կարեւոր է՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանի որ այն ռազմավարական օբյեկտ է ոչ միան տարածաշրջանի համար, այլեւ նրա սահմաններից դուրս։ Տեղեկացնում է «Sputnik – Գրուզիան»։

«Ռազմավարական նշանակության օբյեկտները, որոնք անցնում են Հարավային Կովկասով, մեզ համար, անկասկած, չափազանց կարեւոր շահերի ոլորտ են, եւ այս ուղղությամբ մշտական մոնիթորինգ է կատարվում։ Մենք խոսում ենք ինչպես տարածաշրջանում մեր գործընկերների հետ, անմիջաբար այն երկրների հետ, որոնց տարածքով անցնում է ռազմավարական նշանակության օբյեկտը, այնպես էլ մեր ռազմավարական գործընկերների հետ, քանի որ հենց այս ռազմավարական օբյեկտներն են տարածաշրջանի անվտանգության երաշխիքը»,- հայտարարել է Զալկալիանին։

Սրանից ելնելով, ինչպես պարզաբանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, բոլորը շահագրգռված են, որ ռազմավարական օբյեկտների նորմալ գործունեությունը սպառնալիքի տակ չհայտնվի։

«Մեզ համար անչափ կարեւոր է, որ այդ օբյեկտների վրա որեւէ կարգի ռազմական ազդեցություն չլինի։ Նավթամուղը չափազանց կարեւոր օբյեկտ է, որը կարեւոր դերակատարում ունի տարածաշրջանի եւ այդ թվում՝ Եվրամիության էներգաանվտանգության մեջ»,- նշել է Զալկալիանին։