Ղարաբաղում կռվում են Ջեբհաթ ան-Նուստրա ահաբեկչական խմբավորման զինյալները․ Սերգեյ Նարիշկին

45
Սերգեյ Նարիշկին

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կռվու են Ջեբհաթ ան-Նուստրայի զինյալները։

«Հակամարտության գոտի են բերվել ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ՝ մասնավորապես Ջեբհատ Ան-Նուստրայի զինյալները»,- հայտարարել է Նարիշկինը։ Հաղորդում է ТАСС-ը։

Նարիշկինը վստահություն է հայտնել, որ վտանգ կա, որ Ղարաբաղը կարող է այդ ահաբեկիչների համար դառնալ կենտրոնակայան, իսկ այնտեղից մեծ է հավանականությունը, որ այդ ահաբեկիչները ներթափանցեն Ռուսաստանի տարածք։