Ադրբեջանում կանայք պառկում են մեքենաների առջև, որպեսզի իրենց հարազատներին առաջնագիծ չտանեն․ փորձագետ

5
Ադրբեջանցի զինվորներ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․

Ադրբեջանում բնակվող ուդիններին բառիս ամենաիսկական իմաստով առևանգում և ուղարկում են առաջնագիծ։ Կանայք պառկում են մեքենաների առջև, որպեսզի իրենց որդիներին, եղբայրներին և հայրերին չտանեն։ Ադրբեջանը զինակոչի հետ խնդիր ունի, շատերը թաքնված են, որպեսզի չգնան պատերազմ։ Մեկ շաբաթ առաջ տարածներից հարազատները ոչ մի լուր չունեն։ Անգամ ասում են, որ համաձայն են թեկուզ լսեն, որ զոհված են, միայն թե դիակները տան։