Ջաբրայիլում ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա

70

Հունվարի 22-ին Արցախի Ջաբրայիլի (Մեխակավան) շրջանում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից Սուլթանով Ազեր Ալիօղլուն (ծնված 1974 թ.) պայթել է ականի վրա: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ջաբրայիլի շրջան ուղարկված գործակալության աշխատակիցն ականազերծման գործողությունների ժամանակ պայթել է ականի վրա և ստացել տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ:

Նշվում է, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: