Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարար Օդեդ Ֆորերը հայտարարել է, որ Արցախի բռնազավթված տարածքները լավ պոնտենցիալ ունեն գյուղոլորտում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության համար։
Ֆորերը հայտնել է, որ իր հետ Ադրբեջան ժամանած պատվիրակության կազմում մեծ թվով ընկերություններ են եղել՝ մասնակցելու ադրբեջանա-իսրայելական գյուղատնտեսական բիզնես ֆորումին։
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը մեծ փորձ ունի գյուղատնտեսության զարգացման առումով և կաջակցի այդ հարցում Բաքվին։