Վերջին 7 տարիների ընթացքում Իսրայելից Ադրբեջան 92 ինքնաթիռ զենք զինամթերքի խոշոր խմբաքանակ է տեղափոխվել։
«Այս տարվա մարտի 2-ին ևս Իսրայելից Ադրբեջան զինամթերքի խոշոր խմբաքանակ է տեղափոխվել։ Մատակարարումն իրականացվել է ադրբեջանական SilkWay ավիաընկերության ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռով», – այս մասին հաղորդում է իսրայելական Haaretz-ը։
Աղբյուրի համաձայն, բեռնումն իրականացվել է Իսրայելի հարավում գտնվող Оvda-ի ռազմական օդանավակայանի բազայում։
Իսրայելական պարբերականը գրում է, որ զենքի մատակարարումն իրականացվում է, քանի որ այս պահին իրանա-ադրբեջանական սահմանին «բռնկման վտանգ կա»։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում հերթական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը ժամանակի հարց է։