Իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով․ Իրանցի գեներալ

305

Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության մասին։

Գեներալը նշել է, որ իսրայելցիները տեղակայված են Ադրբեջանի սահմանի երկայնքով (խմբ․ – խոսքը գնում է Ադրբեջանի կողմից օկուօպացված Արցախի շրջանների մասին), սակայն նրանց ճշգրիտ թվաքանակը դեռևս անհայտ է։

«Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպիչ ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժեր մեր սահմանների մոտ։ Նրանք միայն կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, արգելել բեռնատարների տեղաշարժը և բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են իրանցի գեներալի խոսքերը։

Իրանցի գեներալը հավելել է, որ իսրայելցիները տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն Ադրբեջանում են։