Իրանը զգուշացրել է Ադրբեջանին և Հայաստանին

8
Ղասեմ Ռեզայի

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային:

Միևնույն ժամանակ իրանցի պաշտոնյան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Վերջինս հավելել է, որ համապատասխան ծանուցում է ուղարկել երկու երկրների սահմանապահներին: