Իրանը խոշոր զորավարժություններ է սկսել Արաքս գետի մոտ

61

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Արաքս գետի մոտ սկսել է ցամաքային ուժերի ռազմական վարժանքները: Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են «Ուժեղ Իրան» կարգախոսի ներքո:

Ավելի վաղ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից մանրամասնել էին, թե վարժանքներն անցկացվում են ամենամյա ծրագրին համապատասխան, իսկ դրանց նպատակը զորքերի մարտունակության բարձրացումն է: