Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանին

24

Իրանն ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը երկրի հյուսիս-արևմուտքում`Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանին: Տեղեկությունը հայտնել է Իրանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսավին, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերը նաև Իրանի սահմանի մոտակայքում են: Իրանի ղեկավարությունը բազմիցս մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ: Մենք չենք հանդուրժի որևէ սպառնալիք մեր սահմաններին», – ասել է Մուսավին:

Նշենք, որ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից երկու բրիգադ արդեն տեղակայվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմանում` Խոդա Աֆարինի և Ջուլֆայի շրջաններում, այն բանից հետո, երբ արկերը մի քանի անգամ ընկել են Իրանի տարածք: