Իրանը թույլ չի տա` տարածաշրջանում տեղի ունենան աշխարհագրական որևէ տեսակի փոփոխություններ․ Իրանցի գեներալ

61

Իրանը չի աջակցում Ղարաբաղյան հակամարտության կողմերից և ոչ մեկին։ Այս մասին հայտնել է Իրանի դաշտային զորքերի հրամանատար, զորագնդի գեներալ Կիումարդ Հեյդարին։

Նա նշել է, որ Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները լուծելու այլընտրանքային առաջարկ է ներկայացնում։

«Իրանը նշել է «կարմիր գծերն» իր համար տարածաշրջանում։ Այն է, տարածաշրջանում թույլ չտալ աշխարհագրական որևէ տեսակի փոփոխություններ»,- շեշտել է Հեյդարին։

Իրանցի գեներալի խոսքով, Իրանը հետևում է երկու երկրների միջև ընթացող սահմանային զարգացումներին։

Նա նշել է, որ այս պահին Իրանի սահմաններին վտանգ չի սպառնում, բայց ով, որ գրում է հակառակը, պետք է իմանա, որ երկրի զինված ուժերն ի վիճակի են դիմադրել թշնամու ցանակացած ոտնձգություն։